Լրահոս
Օրվա լրահոսը

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տպավորված է Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով

Օգոստոս 22,2025 20:40

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով՝ հույս հայտնելով, որ կազմակերպության և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակական ու ակտիվ զարգացում կունենա։

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար, նշելով, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան, և իր առաջին նպատակակետն ընտրել է հենց Հայաստանը։

Նա ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով, ինչպես նաև նկատել է երկրում առկա մեծ ներուժ՝ տարբեր զբոսաշրջային ուղղություններ զարգացնելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջարար, բժշկական և սպորտային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, արտահայտել պատրաստակամություն՝ ձեռնարկել համատեղ քայլեր՝ կազմակերպության և Հայաստանի համագործակցությունը խորացնելու և տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031