Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգեւավճարներ չեն ստացել. 20 մլն դրամի լրացուցիչ խնայողություն. Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 22,2025 22:22

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները հուլիս ամսվա համար պարգեւավճարներ չեն ստացել, ինչի արդյունքում ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում ունենք շուրջ 20մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։

Այդ միջոցները ՀԷՑ ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով, որպես հավելյալ պարգեւավճար, համաչափորեն կբաշխվեն ՀԷՑ-ի շուրջ 1.000 աշխատակիցների միջեւ, ում հուլիս ամսվա աշխատանքի վարձատրության գումարը (աշխատավարձ + պարգեւավճար) չի գերազանցել 200հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար կավելանա լրացուցիչ 10-15% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ եւ այլ մասնագետներ. ընդհանուր՝ 947 անձ։

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին։

Բարի հանգստյան օրեր բոլորիս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031