Դատական նիստի ավարտին Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով և նշեց․
«Վաղը՝ օգոստոսի 23-ը 35-րդ ՀՀ Անկախության Հռչակագրի տարեդարձի ընդունման օրն է, որն այսօր ամբողջությամբ ոչ միայն տապալված է այլև վտանգված։ Շատ շուտով մեր երկրի թիվ մեկ ահաբեկիչը թշնամու թելադրանքով Անկախության Հռչակագրին ամբողջովին դուրս կդնի Սահմանադրությունից։
Ուզում եմ շնորհավորել մեզ Անկախության Հռչակագրի առիթով․ այսօր մեր պետությունը կանգնած է ծայրահեղ ծանր, սարսափելի մարտահրավերների առաջ, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական, թե՛ ֆիզիկական իմաստով։ Այս պայքարի ողջ բովանդակությունը եղել է այն, որ մենք ոչ միայն իշխանափոխություն և իշխանազրկում պետք է անենք, և հատկապես ներսից պետք է վերափոխվի մեր կյանքը։ Այդ չվերափոխված, բոլորովին նոր Հայաստանի կյանքի մեջ մենք ականատես եղանք մի սարսափելի երևույթի, որն առնչված է մեր երիտասարդ Աղվան Արշակյանի հետ։
Ես երեկվա և այսօրվա ամբողջ գործընթացը համարում եմ մեծագույն շոկմոգություն։ Այս դահլիճում, պատվարժան դատարա՛ն, հայրենիքին նվիրված մարդիկ են, գործարարներ, ազատամարտով անցած, պատրաստ նահատակության, Հայրենիքի Հայր, մարդիկ են ովքեր արժեք ու բարիք են ստեղծում․ պետական ծառայություն են ունեցել ու շարունակելու են ունենալ, մարդիկ են, ովքեր բռնազավթված իրականությունից են գալիս, ում շիրիմներն այսօր անտեր են, և ում սրբավայրերն ուղղակիորեն վանդալիզմի են ենթարկվում։
Կարդացեք նաև
Պատվարժան դատարա՛ն, ողջունում եմ անարդարամտությունը, որ հավասարապտիվ է դարձրել բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրել են լինել կալանքի, տառապանքի ազատագրված հայրենիքի ճանապարհի մեջ, քան բաժին ունենալ ուրացողների հետ»։
«Սրբազան պայքար»