Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը կայացավ, չնայած Սիրադեղյանների շահերը ներկայացնող Տիգրան Եգորյանը դատարան չէր ներկայացել

Օգոստոս 22,2025 23:44

ՀԿԴ-ում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը այսօր կայացավ չնայած, որ Վանո Սիրադեղյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը պատշաճ ծանուցված լինելով` դատարան չէր ներկայացել:

Նախագահող դատավորը դատական նիստը սկսելու մասին կողմերի համաձայնությունն ստանալուց հետո մեղադրողին թույլատրեց շարունակել ներկայացնել մեղադրական եզրակացության գրավոր ապացույցները, որոնց Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ոչ մի ձեւով չարձագանքեց:

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին, ժամը 10:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031