Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի ու պարտության․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 23,2025 21:55

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ ինքը մինչև 2020 թվականի սեպտեմբեր գիտակցաբար չգնաց զիջումների, քանի որ «այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի»:

Այսինքն՝ ինքը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում մենք հազարավոր զոհեր ունեցանք, կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, կորցրեցինք ՀՀ տարածքի մի հատված ու Ադրբեջանին միջանցք խոստացանք․․․ Փաստորեն, ըստ Փաշինյանի, «Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու» միակ տարբերակը պատերազմն, ավերն ու հազարավոր մարդկային կյանքներն էին։ Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր»։ Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Փաշինյանը կանխամտածված կերպով երկիրը տարավ պատերազմի ու պարտության և իր նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում։ Եթե ոչ, ապա ի՞նչ…..

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031