Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը որդեգրել է համայն մարդկությանն անասելի աղետներ բերած ֆաշիստական Գերմանիայի նախադեպը. «Հայացք Երեւանից»

Օգոստոս 24,2025 09:57

Ոչ առանց Իլհամ Ալիեւի գործուն աջակցության՝ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել, նույնիսկ, դպրոցական ծրագրերում ներառվել է հակահայ մի կեղծ տեսություն, ըստ որի՝ «պատմական հայեր» այլեւս չկան։ Այսօրվա հայերը, իբր, բոշաների (գնչուներ) հետնորդներն են, այսինքն՝ այս տարածքում ապրելու իրավունք չունեն։ Այս «տեսությունը» դատարկ տեղում չի առաջացել՝ ավելի վաղ Ալիեւն ի լուր աշխարհի, հայտարարել էր, թե Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական հող է կամ նրա մեկնաբանմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Իլհամի հիվանդ երեւակայությանը, անշուշտ, որոշակի ազդակ էր հաղորդել իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի «տրակտատը»:

Ամեն դեպքում Բաքվի վարքագիծն այլ կերպ, քան նացիստական գաղափարախոսություն, որը 1933-1945-ականներին կար Գերմանիայում, չես բնութագրի: Ալիեւը, երեւում է, որդեգրել է համայն մարդկությանն անասելի աղետներ բերած ֆաշիստական Գերմանիայի նախադեպը՝ դառնալով Ադոլֆ Հիտլերի աննկուն գաղափարակիցն ու նրա քաղաքական ուղեգծի ուշիմ շարունակողը: Փաստերը, որոնց մասին կխոսենք ստորեւ, վկայում են, որ Ադրբեջանն, այո, նացիստական երկիր է, եւ նրա արատավոր գաղափարախոսությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի խոշոր ու բազմազգ երկրների՝ Իրանի եւ Ռուսաստանի համար:

Փորձենք նախեւառաջ հասկանալ, թե կառավարման ինչ համակարգ է այժմ գործում Ադրբեջանում: Այս հարցին անդրադառնալու առիթներ բազմիցս ունեցել ենք, բայց չէր խանգարի եւս մեկ անգամ թարմացնել ընթերցողի հիշողությունը թշնամի երկրում առկա միահեծան ու կենտրոնացված կառավարման համակարգի մասին, որտեղ, ըստ էության, չկա ընդդիմություն, ընտրությունները ձեւական են, իսկ վարվող քաղաքականությունն իր ուզած ձեւով որոշում է մեկ անձ, որն, ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն ազգային հերոս է հռչակել: Մամուլը խստիվ գրաքննության տակ է, եւ պաշտոնական տեսակետից տարբերվող ցանկացած տեսակետ ենթակա է պատժի:

Քաղհասարակության ազատության մասին եւս խոսք լինել չի կարող: Ընդդիմադիր շատ գործիչներ, որոնց խոսքը սահմանափակված է, ստիպված են հեռանալ Ադրբեջանից, մեկնել այլ երկրներ, ինչը, սակայն, փրկություն չէ: Ավելի ըմբոստներին Ալիեւի ձեռքը, իր «քիլլերների» միջոցով, հասնում է՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Եթե յուրայինների հանդեպ է ապշերոնյան բռնակալն այդքան դաժան ու անզիջում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչերի է նա պատրաստ անել այլազգիների հետ, մանավանդ՝ հայերի, որոնց նկատմամբ կենսաբանական ատելություն է տածում եւ այն սերմանում աճող սերունդների մեջ՝ սկսած նրանց նախադպրոցական տարիքից: Այդ տարիքի ադրբեջանցիների մանկական խաղերի մեջ թշնամու կերպարները, որպես կանոն, հայեր են, որոնց հաճույքով «սպանում» են:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031