Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի համայնքապետի ՔՊ-ական Ժ/Պ-ն՝ ընդդիմադիր գործչի քեռակնոջը պաշտոնից ազատելու մասին

Օգոստոս 24,2025 15:41

Վաղարշապատ համայնքի ղեկավարի ՔՊ-ական պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց նոյեմբերի 16-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունից առաջ համայնքային ենթակայության հիմնարկներում քաղաքական «մաքրություն» անելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Ըստ այդ տեղեկությունների ՝ Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին էլ քաղաքական այլ բևեռում լինելու հանգամանքով պայմանավորված է համայնքապետի պաշտոնակատարը հորդորել աշխատանքից ազատման դիմում գրել: Աննա Սողոմոնյանը «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանի քեռակինն է:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ համայնքապետի պաշտոնակատարը նշված մանկապարտեզում նախատեսել է իր կնոջ զարմուհուն նշանակել տնօրեն:

-Նման բան չկա, նշված մանկապարտեզում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարված, կանցկացվի ըստ ընթացակարգի, կարող եք հետեւել,- մեզ հետ զրույցում համայնքապետի մեկնաբանությունը փոխանցեց նրա օգնականը՝ Ռոզա Կարապետյանը:

Նա ասաց, որ եթե անհրաժեշտություն տեսնեն, հետագայում ավելի մանրամասն հայտարարությամբ հանդես կգան նշված մանկապարտեզի տնօրենի աշխատանքից ազատման որոշման վերաբերյալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031