Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը եւս երկու մեդալ նվաճեց: 63 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:
Այսպիսով, Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ եւ 98 միավորով թիմային պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իրանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ