Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ-ֆիզիոթերապեւտի առաջարկած ինքնատիպ բուժումն ու մեթոդները՝ կոսմետոլոգիական բարդությունների բուժման ժամանակ

Օգոստոս 25,2025 12:35

Գեղեցկություն եւ առողջություն կերտելու աշխարհում ամեն քայլ պահանջում է ոչ միայն գիտելիք, այլեւ նուրբ ճաշակ, մասնագիտական մոտեցում, սրտացավություն և անսպառ նվիրում։ Տաղանդաշատ բժիշկ-կոսմետոլոգ Դինա Զախարովայի կարիերան հենց այս հատկանիշների վրա է կառուցված։ Նա առաջին հերթին բժիշկ է, որը ձեռք է բերել փորձ եւ բժշկական պատրաստվածություն, ստեղծագործող ձեռքեր, յուրաքանչյուր այցելուի համար գեղեցկություն ու ինքնավստահություն պարգևող ուժ ու ներդաշնակ վերաբերմունք։ Այսօր նրա անունը կապվում է հաջողության, պրոֆեսիոնալիզմի և բարձր պատասխանատվության հետ։

Բժիշկ-կոսմետոլոգի ճանապարհը լույսի, վստահության ու գեղեցկության ճանապարհ է։ Նա բուժում է ոչ միայն դեմքի ու մաշկի թերությունները, այլեւ հոգու կնճիռները։ Նա նվիրում է վստահություն, ներշնչում ուժ և հիշեցնում, որ գեղեցկությունը ոչ միայն արտաքին շքեղություն է, այլև ներքին ինքնության արտացոլում։

Բազմամյա փորձ ունեցող ֆիզիոթերապեւտը, համադրելով բժշկության և կոսմետոլոգիայի ձեռքբերումները, մշակել է յուրօրինակ մեթոդներ՝ կոսմետոլոգիական բարդությունների արդյունավետ բուժման համար։ Այս մեթոդները հիմնված են ֆիզիոթերապիայի արդի տեխնոլոգիաների վրա և կիրառվում են անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի մաշկի անատոմիական ու ֆիզիոլոգիական որոշ առանձնահատկություններ։

Եվ այսօր նա վստահորեն կարող է փաստել, որ ֆիզիոթերապիան արդյունավետ է բժշկության բոլոր ուղղություններում, և այն կարելի է համակցել բժշկական ցանկացած ոլորտի հետ։ Կոսմետոլոգիայում հանդիպող բարդությունները լինում են ինչպես ներարկումներից հետո՝ այտուցներ, ալերգիկ ռեակցիաներ, բարդություններ բոտուլոտոքսինից և այլն, այնպես էլ սարքավորումների կիրառումից և միջամտություններից հետո՝ այրվածքներ, գունաբաց կամ պիգմենտային հետքեր, սպիներ և այլն։ Այս բարդ ու պատասխանատու գործունեության մեջ նա կարևորում է իր աշխատանքը’ լուծելու առաջացած անգամ ամենադժվարագույն խնդիրները։ Մասնագետ-կոսմետոլոգը համոզված է, որ ամենահաճելին այցելուների գոհունակությունն է և միանշանակ ստացված արդյունքները։

Բժիշկ-կոսմետոլոգը մշակել է մի քանի բուժական սխեմաներ, որոնք կիրառվում են հենց իր եզակի ձեռագրում, իր մշակած աշխատանքում։ Դրանք հաճախ փոփոխվում են՝ կախված յուրաքանչյուր անձի անհատական մաշկային առանձնահատկություններից ու խնդիրներից։ Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ Հայաստանում սա առաջին փորձն է, երբ ֆիզիոթերապևտը մասնագիտացված ձևով և մանրազնին զբաղվում է կոսմետոլոգիական բարդությունների վերացմամբ ու բուժմամբ։ Այսքան խորացված ու համակարգված մոտեցմամբ մինչ այժմ դեռ ոչ ոք չէր զբաղվել։

Առաջացած խնդիրը ճշգրտելու համար նա ի սկզբանե անձամբ կատարում է ախտորոշում՝ օգտագործելով մաշկի համար նախատեսված փոքր ու շարժական ուլտրաձայնային սարքերը։ Խնդիրը հայտնաբերելուց հետո սկսվում է բուժման յուրատիպ ընթացքը։ Իր աշխատանքային գործունեության մեջ լայնորեն կիրառում է լազերային թերապիա, ուլտրաձայնային թերապիա, կենսախթանում և դրանք համակցում համապատասխան դեղամիջոցների հետ՝ ապահովելով առավել արդյունավետ արդյունք։ Եվ եթե յուրաքանչյուր մասնագիտություն իր հետքը թողնում է ժամանակի ու տարածության վրա, ապա բժշկ-կոսմետոլոգի ամբասիր գործունեությունը՝ հավերժանում մարդկանց ժպիտներում։

Ապրենք գեղեցիկ, գեղեցիկը դարձնելով մեր հայելային արտացոլման խոսուն դիմանկարը:

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031