Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի ահազանգին, թե Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ հետ են վերադառնում:
Նախարար Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա և Վրաստանից հետ է վերադարձվել ընդամենը 4-ը։
Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ։
Մեկ այլ գրառմամբ էլ Պապոյանը նշումայտնում է. «Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար կամ օրական միջինը 101 մեքենայից ավել, որից.
խմիչքներ՝ 610,
մրգեր՝ 447,
պերլիտային ավազ՝ 234,
բանջարեղեն՝ 315,
ծառեր, բույսեր՝ 141,
վերամշակված միրգ-բանջարեղեն՝ 84,
քարից, գիպսից և նման ապրանքներ՝ 75,
ձուկ՝ 68,
էլ. և մեխանիկ. սարքավորումներ՝ 79,
ծխախոտ՝ 21,
կաթնամթերք՝ 19,
տրիկոտաժ՝ 16,
և այլն»։