Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից տեղահանված անձինք ՄԻՊ աջակցությամբ ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները

Օգոստոս 25,2025 14:23

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։

Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով օրեր անց մեկնել են արտերկիր՝ չստանալով իրենց հասանելիք կենսաթոշակները։ Վերադառնալով Հայաստան՝ նրանք ներկայացել են Միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու համար, սակայն իրենց հայտնել են, որ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրանց տվյալներն արդեն առկա են։ Որոշ ժամանակ անց պարզել են, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել: Անձինք գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել են պատասխան, որ դիմումն անհրաժեշտ էր ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի կենսաթոշակը նշանակվելու է դիմելու ամսից։

Պաշտպանը նշված խնդիրը հասցեավորել է պետական իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031