Ermenihaber. Հնդկաստանը հայտարարել է, որ փորձարկել է իր արտադրած «Agni-5» միջին հեռահարության բալիստիկ հրթիռը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ փորձարկվել են հնդկական արտադրության «Pralay» տակտիկական հրթիռը, իսկ անցյալ ամիս՝ «Prithvi-2»- և «Agni-1» հրթիռները։
Նշվել է, որ «Agni-5» հրթիռի հեռահարությունը հասել է 5000 կմ-ի։ Հնդկական մամուլում լայնորեն լուսաբանվել է հրթիռի փորձարկման թեման՝ հետևյալ վերնագրերով՝ «Չինաստանը, Պակիստանը և Թուրքիան մեր հեռահարության սահմաններում են», «Միջուկային կարողությամբ հրթիռ, որը ծածկում է ամենուր՝ Թուրքիայից մինչև Չինաստան»։
Սույն թվականի մայիսին «India.com»-ը նույնպես հրապարակել էր այդ հրթիռը գովազդող տեղեկություն՝ պնդելով, որ այն կարող է «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքական լրատվամիջոցները սա համարել են սադրիչ տեղեկատվական արշավ, որը թիրախավորում է Թուրքիային, Պակիստանին և Չինաստանին։
Կարդացեք նաև
«Հնդկական մամուլը անցել է բոլոր սահմանները. Թուրքիայի հասցեին նողկալի ակնարկ»,- գրում է թուրքական թերթը։