Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանի Բաթըայազ թաղամասում գտնվող ավելի քան մեկ դար առաջ կառուցված և այդպես էլ շինավարտին չհասած հայկական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։
Տեղացիները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին շուտափույթ քայլեր ձեռնարկել Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցու վերականգնման համար՝ այդպիսով դարձնելով այն նաև զբոսաշրջիկների համար գրավիչ վայր:
1918-ին սկսված շինարարությունը տարբեր պատճառներով երկու անգամ կիսատ է մնացել, նշվում է սակայն, որ անգամ այս վիճակում եկեղեցին իր հզոր ճարտարապետական լուծումներով տպավորում է այցելուներին։
Զուգահեռ նշվում է, որ այն արդեն դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Կարդացեք նաև
Մասնագետների կարծիքով՝ համապարփակ վերականգնման դեպքում եկեղեցին կարող է վերածվել Հաթայի զբոսաշրջության նոր կենտրոնի։ Տեղացիների համոզմամբ՝ այդ քայլը ոչ միայն կպահպանի տարածաշրջանի բազմաշերտ պատմամշակույթի արժեքավոր մասը, այլև տնտեսական նոր հնարավորություններ կտա։
Համայնքի կարծիքով՝ Բաթըայազի հայկական եկեղեցին պետք է պահպանվի որպես անցյալի համատեղ կյանքի խորհրդանիշ և փոխանցվի ապագա սերունդներին։
Ermenihaber.am