Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը ընդգծել է, որ Կովկասը պատմականորեն միշտ խաղացել է Իրանի համար ռազմավարական պաշտպանական բուֆերի դեր։
Հին հույն պատմաբան և աշխարհագրագետ Հերոդոտոսի վկայություններով՝ հենց Կյուրոսն է ամրաշինություններ կառուցել Կովկասյան տարածաշրջանում՝ Իրանը քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանելու համար։
Այս փորձը, ըստ Վելայաթիի, հաստատում է Կովկասի կայուն դերը որպես Իրանի պաշտպանական սահման։
Խորհրդականը կտրականապես մերժել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Նրա խոսքով՝ այս ծրագրի իրականացումը անխուսափելիորեն կխաթարի ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։
Կարդացեք նաև
«Փաստինֆո»