Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու․ Էրդողան

Օգոստոս 25,2025 21:44

Region Monitor. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ահլաթում կայացած կառավարության նիստից հետո ունեցած ելույթում անդրադարձել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի հիմնարկեքի արարողությանը։

«Օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, մեր երկրի հետ միասին Հրվ․ Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմքը դրեցինք։ Ապրեցինք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքներին մեկնարկ տալու հպարտությունը։

Գիտեք, որ Զանգեզուրի անցումը մեր ողջ տարածաշրջանի համար խաղաղության նախագիծ է։ Իր բոլոր տարրերով նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու։ Այս նախագծի ողնաշարը հանդիսացող 224 կմ երկարությամբ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կառուցելու ենք զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով։ Գծի շնորհիվ տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոննա բեռ է տեղափոխվելու։

Ընդհանուր 2,4 մլրդ եվրո կազմող նախագծի շահագործմամբ Չինաստանից-Անգլիա հասնող միջազգային առևտրային գիծն ավելի արդյունավետ է դառնալու։ Բացի այդ, նախագիծը, միավորելով Միջերկրական ծովի և Կասպիցի ավազանները, մեծ ներդրում է ապահովելու մեր արևելյան և հարավարևելյան Անատոլիայի շրջանների արտադրական հզորությանը, արտահանմանը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը։ Թող և՛ մեր երկրի, և՛ մեր տարածաշրջանի համար մեծ կարևորություն ունեցող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը շնորհավոր լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031