Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղման աշխատանքները

Օգոստոս 25,2025 23:13

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և առկա իրավիճակում նոր օրակարգի կյանքի կոչմանն ուղղված տարվող աշխատանքները։

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով հեռանկարների, նոր նախաձեռնությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականին, առաջնահերթություններին և իրականացվող աշխատանքներին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031