Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային դիսկուրսում էպիկ նախադասություն կա՝ ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին. խնդիրը այդտեղ է. Փաշինյան

Օգոստոս 25,2025 23:00

-Հարցերը ձգելու դիվանագիտությունը պետք է փոխարինենք հարցերը լուծելու դիվանագիտությամբ,- օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

-Մեր մտածողության, մենթալիտետի մեջ կա որոշակի բանաձև, եթե մեզ հաջողվեց որեւէ հարցի լուծումը երեք ամսով, տասը տարով հետաձգել, դա հաջողություն է: Ինչքան չենք լուծել այդ հարցը դրանից ավելի մեծ ձախողում չի կարող տեղի ունենալ: Հետաձգել, հետաձգել. Նոր տարին էլ անցնի, վարդավառն էլ անցնի, Զատիկն էլ անցնի…այս փուլերով ենք ապրում:

Պետք է հրաժարվենք այս գործելակերպից իսպառ,- շարունակեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր հանրային դիսկուրսոմ էպիկ նախադասություն կա՝ ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին. «Սա շատ հաճախ է հնչում, հնչում էր առաջ, հնչելու է առաջիկայում, բայց խնդիրը այդտեղ է: Խնդիրը կաթիլ- կաթիլ վստահություն կառուցելն է:

Եթե փոխադարձաբար ՀՀ-ն ու Ադրբեջանն իրար վստահեին, որեւէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի: Դիվանագիտությունը անվստահության միջավայրում վստահության ինչ-որ փոքր հենման կետ ստեղծելն է: Այն բոլոր աղետները, որոնք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ:

Այն, ինչ Վաշինգոտնում տեղի է ունեցել, նշանակում է՝ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի գործընթացների հետ, ինչը չափազանց կարեւոր է: Սա թերեւս մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական հնարավորությունն է՝ դառնալ միջազգային զարգացումներին համահունչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031