Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի և Արմավիրի մարզերում պետական աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ

Օգոստոս 25,2025 23:40

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին այցելել է Կոտայքի և Արմավիրի մարզերում պետական աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարի առաջին կանգառը եղել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիները՝ ընդհանուր 70 հա տարածքով, որոնք ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև ինտենսիվ այգեգործության ծրագրով կառուցված ջրամբարը, որն ապահովում է այգիների ոռոգումը։ «Էմ Էռ ինվեստ» ընկերությունն օգտվել է նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։

Այնուհետև, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ, Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում գործող «Սուպեր գարդեն» ՍՊԸ-ի դեղձի, ծիրանի և սալորի այգիներ (193․1 հա)։ Այստեղ ևս ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում կառուցվել է ջրավազան։

Այցի հաջորդ կանգառը եղել է նույն համայնքում գործող «Օստ այգի» ՍՊԸ-ի կեռասի այգիներում (28․2 հա)։

Այցը եզրափակվել է Արմավիրի մարզի Վանանդ համայնքում, որտեղ նախարարն այցելել է «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի նուշի այգիներ (310 հա)։ Ընկերությունը նաև ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերել անհրաժեշտ տեխնիկա։

Այցի ընթացքում քննարկվել են պետական աջակցության ծրագրերն ու դրանց շրջանակում տրամադրվող օժանդակությանն առնչվող հարցեր։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031