Իշխանության քարոզիչները պնդում են, որ սեպտեմբերի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը մեր դիվանագիտության պատմական նվաճումն են:
Ո՞րն է այդ «աննախադեպ հաջողությունների» էությունը: Ադրբեջանն ուզում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք ասում էինք՝ ոչ, դա կլինի միայն խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո: Բայց Վաշինգտոնում Ադրբեջանի հետ միասին հայտարարեցինք լուծարելու մասին:
Ադրբեջանն ու Թուրքիան ասում էին՝ «Զանգեզուրի միջանցք», մենք ասում էինք՝ «ոչ մի միջանցք, մոռացեք միջանցքի մասին»: Բայց Վաշինգտոնում այդ միջանցքը տվեցինք: Չնայած՝ մինչեւ հիմա էլ իշխանությունները շարունակում են խաբել, իբր դա միջանցք չի, կոմունիկացիաների ապաշրջափակում է: Ասացեք, խնդրեմ, այդ ո՞ր կոմունիկացիան է ապաշրջափակվել՝ Հայաստան-Նախիջեւան-Իրա՞ն, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստա՞ն:
Դիվանագիտական հաջողությունն, իմ ընկալմամբ, այն է, երբ դիմացինդ ինչ-որ բանի է ձգտում՝ ի վնաս քեզ, բայց դու, բանեցնելով դիվանագիտական հնարքներ , այնպես ես անում, որ նա դրան չի հասնում կամ ոչ ամբողջությամբ է հասնում: Թող պատմական նվաճումների մասին խոսողները պարզ ասեն՝ ի՞նչ է ուզել Ադրբեջանը եւ չի ստացել Վաշինգտոնում:
Կարդացեք նաև
Բայց եկեք, այնուամենայնիվ, մի պահ ենթադրենք, որ մեր դիվանագիտությունն իսկապես փայլուն հաջողություններ է ունեցել Վաշինգտոնում: Այդ «աննախադեպ հաղթանակների» շրջանակներում Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է երեք հուշագիր.
1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:
Չնայած այդ՝ հուշագրերը պետք է որ վկայեն մեր «հմուտ դիվանագիտության» մասին, դրանք գաղտնի են պահվում: Հրապարակեք, որ մենք էլ ուրախանանք:
Քանի որ չի հրապարակվում, մնում են ոչ պաշտոնական արտահոսքերը, համաձայն որոնց, Հայաստանի որոշակի տարածքը տրվելու է ԱՄՆ-ին՝ 99 տարվա վարձակալության: Ինչպես Հոնկոնգը՝ Մեծ Բրիտանիային 1898 թվականին: Բայց խոսքն այս դեպքում բրիտանական գաղութի մասին է:
«Հաջողություններից» մնում է միայն խնդիրների դեպքում Թրամփին զանգելու հնարավորությունը: Սակայն Թրամփը վերջերս չի ճանաչել իր դեմ դիմաց նստած Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին, որի հետ երբեմն գոլֆ է խաղում: Այնպես որ, եթե Ալիեւը կամ Փաշինյանը նրան զանգեն, ԱՄՆ նախագահի օգնականները պետք է երկար բացատրեն «Աբեր-բեջանի եւ Ալբանիայի միջեւ պատերազմը կանգնեցրած» խաղաղության Նոբելյանի պոտենցիալ մրցանակակրին, թե ովքեր են զանգողները եւ ինչ են ուզում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ Թրամփը Ալիեւին ուղարկել է Վաշինգտոնյան հանդիպումից նկար՝ անձնական մակագրությամբ. «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես»։
« Դիվանագիտական հաջողությունն, իմ ընկալմամբ, այն է, երբ դիմացինդ ինչ-որ բանի է ձգտում՝ ի վնաս քեզ, բայց դու, բանեցնելով․․․»
Ճիշտ է, եթե «քեզ» և «դու» ասելով նկատի ունեք պետության շահերը ներկայացնողին։ Բայց տղան, ինչպես 1999-ին էր «գերադասում սեփական խաղը խաղալ», այնպես էլ հիմա։ Այդ խաղը ոչ մի դեպքում պետության շահերից չի բխում, դա միայն իր սեփական շահերից է բխում, որ վարպետորեն համադրել է թշնամու և օտարի շահերին։ Երևի հետո կպարզվի, թե ինչ մտադրությամբ ու ծրագրով այս դուրսպրծուկը ասպարեզ իջավ։ Եթե նույնիսկ այն ինչի մասին ծղրտում էր հրապարակներից 2018-2019-ին անկեղծ էր, այս տրանսֆորմացիան՝ խոսքից հետ կանգնելը (բանտից իրեն քաջ ծանոթ արտահայտություն), շատ բացատրելի էր։ Ի՞նչ կարող էր անել արարելու անընդունակ, բոլոր հնչեցրած ծրագրերը ձախողած մեկը, որ ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել աթոռից։ Քանդել, հանձնել, չորացնել, բարոյալքել, մոռացնել․․․ Այն, ինչ ուզում է թշնամին։ Ես դեռ չեմ էլ քննարկում այն վարկածը, որ այս դուրսպրծուկը ի սկզբանե դավաճան էր։
Այսօր ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիի հետ դուրսպրծուկը ունեցել է հանդիպում: Նկարը ապշեցնող էր` մարմնի նույն խղճուկ, պարկի պես ընկած աթոռի մեջ, կարծես հեսա կսղա սեղանի տակ… Միայն առավոտյան ժամերին կար ճշմարիտության այդ վկայությունը: Այս պահին ԲՈԼՈՐ կայքերից հանվել է ու կա դուրսպրծուկի ժպտադեմ, պրոֆիլով կանգնած, ձեռք սեխմող տարբերակը:
Մոռանանք ամեն բան բացի մեկից` 2026-ին թույլ չտանք դուրսպրծուկը վերարտդրվի: Շատ բարդ է լինելու` կա ընտրուտյունները կեղծող համակարգված փորձառու ցանց: Գնալու ենք արևմուտքի ծրագրերին հակառակ: