Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացել էր կառավարության գործունեության թափանցիկություն, բայց համարյա բոլոր որոշումները (հատկապես՝ լուրջ ծախսեր ենթադրող) կայացնում է գաղտնի կամ չզեկուցվող ընթացակարգերով. «ՉԻ»

Օգոստոս 26,2025 09:30

Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է բացառապես «իրական Հայաստանի» կամ 29 743 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետության պետական շահերով առաջնորդվելու մասին, մարդիկ ենթագիտակցորեն լարվում են։ Ինչո՞ւ։ Որովհետև իր վարչապետության 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է՝ հակառակն է արել։ Ոչ թե պարզապես ուրիշ բան է արել, այլ տրամագծորեն հակառակ բանը, ընդ որում՝ բոլոր ոլորտներում։

Օրինակ՝ ասել է «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հետո ճանաչել այն Ադրբեջանի կազմում, խոստացել էր կառավարության գործունեության թափանցիկություն, բայց համարյա բոլոր որոշումները (հատկապես՝ լուրջ ծախսեր ենթադրող) կայացնում է գաղտնի կամ չզեկուցվող ընթացակարգերով, խոստացել էր արմատախիլ անել կոռուպցիան, բայց իր երբեմնի «չփլախ» թիմակիցները դարձել են մեծահարուստներ, Հայաստանի վերցրած բազմամիլիարդանոց արտաքին պարտքի հետքերն էլ հնարավոր չէ գտնել, խոստացել էր պայքարել «բաջանաղապետության» դեմ՝ իր և կնոջ շատից-քչից տառաճանաչ ազգականները առանցքային պաշտոններ են զբաղեցնում, խոստացել էր պայքարել «պադավատապետության» դեմ՝ իր և տիկնոջ շարասյուները նախորդներին գերազանցում են և՛ թվով, և՛ շքեղությամբ, խոստացել էր պայքարել «կարմիր գծերի» ու արագաչափերի դեմ՝ «կարմիր գծերը» թանկացել են 13 անգամ, արագաչափերի թիվն էլ էապես ավելացել է, և այլն։

Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական նոու-հաուն է՝ ասել մի բան և անել տրամագծորեն հակառակը։

Բնականաբար՝ երբ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե առաջնորդվում է բացառապես ՀՀ շահերով, մարդկանց առաջին ռեակցիան լինում է հետևյալը․ «ուրեմն հաստատ ում շահերով ասես առաջնորդվում է՝ բացի ՀՀ-ից»։ Պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում այն վարկած-գնահատականը, որ եթե մեր թշնամիներին հաջողվեր ՀՀ-ում իշխանության բերել իրենց լրտեսին և նրա միջոցով Հայաստանը ծառայեցնել իրենց շահերին (վերջում, իհարկե, «ուտիլիզացնելով»՝ ինչպես սովորաբար վարվում են իրենց դերը կատարած գործիքների հետ), ապա այդ լրտեսը կկատարեր ճիշտ և ճիշտ այն քայլերը, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը 2018-ից հետո ու շարունակում է կատարել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031