Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում դրական ցուցանիշներ արձանագրվել են միայն Փաշինյանի նշած ամիսներին, իսկ ահա կիսամյակային տվյալներով լրիվ հակառակ պատկերն է. «Փաստ»

Օգոստոս 26,2025 08:30

Օրերս Նիկոլ Փաշինյանը այսպիսի գրառում է արել. «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հա- զար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու»։

Զուտ թվեր մեջբերելու առումով սխալ բան չի գրել: Բայց այստեղ հետաքրքիր է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում կիսամյակային կամ եռամսյակային ցուցանիշներին, այլ նշում է երեք ամսվա տվյալ, որոնք վիճակագրության առումով եռամսյակային չեն համարվում (եռամսյակային են հունվար- մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածները): Բանն այն է, որ իրականում դրական ցուցանիշներ արձանագրվել են միայն իր նշած ամիսներին, իսկ ահա կիսամյակային տվյալներով լրիվ հակառակ պատկերն է:

Տեսեք, 2024 թվականի հունվար-հունիսին, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, Հայաստան է այցելել 944162 մարդ, իսկ 2025 թ. հունվար-մայիսին՝ 907135, այսինքն՝ 37 հազար զբոսաշրջիկով կամ 4,1 տոկոսով պակաս: Եթե նույնիսկ ավելացնում ենք հուլիսի տվյալները, երբ իսկապես ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել, ապա դարձյալ ունենում ենք մոտ 13 հա-զարով բացասական «բալանս»՝ անցած տարվա հունիս-հուլիսի համեմատ: Ի դեպ, որպեսզի «աննախադեպության» հետ կապված վիճակն ավելի պարզ լինի, նշենք, որ 2023 թ. հունվար-հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ:

Կան նաեւ ավելի մտահոգիչ տվյալներ: Խոսքը Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների մասին է: Եթե 2024 թվականի հունվար-հունիսին Հայաստանից մեկնել է 705105 զբոսաշրջիկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 748331, այսինքն, 43226 զբոսաշրջիկով կամ 6,1 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Եթե հաշվի առնենք, որ հուլիս-օգոստոսին այդ քանակը անհամեմատ մեծ է լինում, ապա պատկերն առավել պարզ կդառնա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031