«2023 թ սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ Արցախը հայաթափվում էր, ու Արցախից 1000-ավոր մեր քույրներն ու եղբայրները կորցրած ամեն ինչ՝ հայրենիք, տուն, երազանքներ, նպատակներ, եկան մայր Հայրենիք, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց թվով 1000 արցախահայերի կացարան տրամադրել Տաշիր քաղաքում եւ հարակից գյուղերում: Հանձնարարությունը, որը տրված էր կատարելու «Տաշիր» բարեգործական հիմնադրամ թիմին, մեզ մաս դարձրեց այդ կարեւոր ծրագրի»,-ասում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսական տնօրեն Լիանա Մանուկյանը:
«Սեպտեմբերի 23-ին՝ Արցախի հայաթափման չարաբաստիկ օրերին, Սամվել Կարապետյանը որոշում կայացրեց, որ Տաշիր համայնքում «Տաշիր» ընկերությունը պետք է ընդունի մեր արցախցի քույրերին եւ եղբայրներին: Արագ օպերատիվ խումբ կազմվեց մեր թիմից, եւ բոլորս մեկնեցինք Տաշիր համայնք սկսելու մեր աշխատանքները՝ հասկանալու համար, թե ինչ ռեսուրս ունենք այնտեղ, որպեսզի կարողանանք ընդունել մեր քույրերին եւ եղբայրներին՝ ազատ տներ, վարձով տներ, բնակարաններ Տաշիր քաղաքում եւ հարակից գյուղերում »,-նշում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը:
Քանի որ արցախահայերին տեղավորում էին բնակարաններում, որտեղ մարդիկ տասնյակ տարիներով չէին ապրել, այդ բնակարաններն անհրաժեշտություն ունեին ամեն ինչի, դրանք վերանորոգվել են, կահավորվել, տեղադրվել են տաքացուցիչներ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լուծել է սննդի եւ հագուստի հարցերը:
Ալեքսան Ալեքսանյանն ասում է արցախցիների մեծ մասին անձամբ է ընդունել, եւ փաստում է, թե տեսարանը շատ ծանր էր:
Կարդացեք նաև
Լիանա Մանուկյանն ընդգծում է՝ այսօր եւս եւ միշտ Կարապետյան ընտանիքը եւ «Տաշիր» ընկերությունը արցախահայության կողքին են: