Երեկ Երեւանի քաղաքային իշխանությունները եւ Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։
Այս շինարարության համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին եւ 2-րդ փուլի աշխատանքները։
Կառուցումից՝ 1969 թվականից մինչեւ օրս, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը երբեւէ չի հիմնանորոգվել:
Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ այն, թե որն է դրա կառուցապատող ընկերությունը։
Կարդացեք նաև
Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։
Ինչպես infocom.am-ը գրել էր՝ բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը եւ Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































