Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, որը մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշարժվում. Րաֆֆի Ասլանյան

Օգոստոս 26,2025 12:44

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ո՞ւմ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։ Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվում….։

Մի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, որը մինչև 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերևույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշարժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։

Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031