Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

Օգոստոս 26,2025 13:20

Գյումրի, օգոստոսի 26, 2025թ.  – Եվրոպայի Էկոլոգիապես ամենակայուն «Wizz Air» ավիաընկերությունն ուրախությամբ հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) Լառնակա (Կիպրոս)։

Ս.թ. Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։

Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարևոր տարածաշրջանը և ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում։

Արևելյան միջերկրականում տեղակայված Կիպրոսը հարուստ է պատմությամբ, մշակույթով և բնական գեղեցկությամբ։ Ճանապարհորդները կարող են վայելել ոսկեգույն լողափեր, հնագույն տեսարժան վայրեր, համաշխարհային ճանաչում ունեցող խոհանոց և կղզու յուրահատուկ եվրոպական ու մերձավորարևելյան մշակույթների համադրությունը։ Անկախ նրանից՝ փնտրում եք հանգիստ, արկածներ թե ուսումնասիրություն, Կիպրոսն առաջարկում է տարբեր փորձառություններ։

«Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցության մենեջեր Անաստասիա Նովակը նշել է․
«Երևանում մեր նոր բազայի հայտարարությունից հետո, ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարևոր մշակութային կենտրոնում։ Այս տարի մենք արդեն տեղափոխել ենք ավելի քան 600 հազար ուղևոր Հայաստանի և Եվրոպայի միջև և նախատեսում ենք կրկնապատկել այդ թիվը մինչև տարեվերջ՝ Լառնակայի ուղղության ավելացմամբ։ Հայաստանը և Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարևոր զարգացող շուկաներ են և այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղևորներին առաջարկելու ավելի մատչելի և բազմազան ճանապարհորդական հնարավորություններ։ Անհամբեր սպասում ենք ուղևորներին՝ բացահայտելու Լառնակայի հմայքը և այն ամենն, ինչ կարող է առաջարկել Կիպրոսը»։

Նոր ուղղություն

Ուղղություն Հաճախականություն Արժեքը սկսած Մեկնարկ
Լառնակա-Գյումրի «Շիրակ» օդանավակայան Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝

Երեքշաբթի և շաբաթ

 

Հոկտեմբերի 30-ից՝

Հինգշաբթի և կիրակի

 

14,99 եվրո

 

30 սեպտեմբերի 2025թ.

 «Wizz Air» ավիաընկերության մասին

«Wizz Air» ավիաընկերությունը շահագործում է 241 միավոր Airbus A320 և A321 ինքնաթիռներից բաղկացած շարժակազմ։
Նվիրված ավիացիոն մասնագետների թիմն ապահովում է բարձրակարգ սպասարկում և մատչելի գներ, ինչը «Wizz Air» ավիաընկերությունը դարձնում է 62.8 միլիոն ուղևորների նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։

«Wizz Air» ավիաընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ «WIZZ» նշումով։ Ընկերությունը վերջերս ճանաչվել է աշխարհի տաս ամենաանվտանգ ավիաընկերություններից մեկը՝ «airlineratings.com» կայքի կողմից, որը հանդիսանում է աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալությունը։ «Wizz Air» ավիաընկերությունը նաև ճանաչվել է «Տարվա ավիաընկերություն»՝ «Air Transport Awards»-ի կողմից՝ 2019 և 2023 թվականներին։

Բացի այդ, ավիաընկերությունն արժանացել է «Ամենակայուն լոու-քոսթ ավիաընկերություն» կոչմանը՝ 2021-2023 թվականների ընթացքում, ինչպես նաև՝ «Ածխածնի արտանետումների նվազեցման լավագույն ավիաընկերություն» կոչմանը՝ «World Finance Sustainability Awards»-ի կողմից՝ 2024 թվականին։ «Wizz Air» ավիաընկերությունը նաև ստացել է «EMEA տարածաշրջանի շրջակա միջավայրի կայունության տարվա ավիաընկերության խումբ» մրցանակը՝ «CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024»-ի կողմից։

Նշումներ

  • «Customer First Compass» – հիմնված է չորս հիմնասյուների վրա՝ արտադրանք, գին, սպասարկում և հաղորդակցություն, ներկայացնում է «Wizz Air» ավիաընկերության ապագա ուղղվածությունը և նվիրվածությունը հաճախորդներին։ Այն սկսվում է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումից, վստահելիության բարձրացումից և հաճախորդների սպասարկման բարելավումից։ Այս փոփոխությունը նշանավորում է էական վերափոխում՝ ավիաընկերության կողմից հաճախորդներին սպասարկելու ձևում։ Հաջորդ երեք տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է ներդնել€14 միլիարդ, որպեսզի բարելավի հաճախորդների հետ շփման բոլոր կետերը՝ ապահովելով ճշգրտություն, մատչելիություն, նորարարություն և բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր ուղևորության ընթացքում։
  • «Wizz Air» ավիաընկերության բոլոր չվերթերն իրականացվում են հետևյալ ինքնաթիռներով՝ Airbus A320՝ 180 նստատեղ, Airbus A320neo՝ 186 նստատեղ, Airbus A321՝ 230 նստատեղ, Airbus A321neo՝ 239 նստատեղ:
  • Անվճար լուսանկարների, անձնակազմի պատկերների և լոգոտիպների գրադարանի համար այցելեք՝
    https://wizzair.com/en-gb/information-and-services/about-us/press-office/
  • Wizz Air-ի կայուն զարգացման ջանքերի մասին մանրամասների համար տես՝Annual report FY2025 տարեկան հաշվետվությունը, էջ 179-ից սկսած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031