Վաշինգտոնյան փաստաթղթով կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները,-այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստը:
-Վաշինգտոնյան փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ ազդ այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները,- ասաց նախագահը՝ խոստանալով, որ այլ հարցերի կպատասխանի նիստից հետո:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ