Հակակոռուպցիոն դատարանում` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստում ներկայացվեց գործով մեղադրյալ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց բացակայության արգելքը վերացնելու միջնորդություն: Ալեքսանյանի պաշտպանը միջնորդեց վերացնել, իսկ անհնարինության պարագայում կիրառել գրավի նվազագույն շեմը:
Հանրային մեղադրողը առարկեց՝ ասելով, որ բացակայելու արգելքի անհրաժեշտությունը պահպանվում է հնարավոր փախուստը կանխելու նպատակով: Մեղադրողը նկատեց, որ գրավը պատշաճ երաշխիք չէ, որ մեղադրյալը չի հեռանա ՀՀ-ից:
Դատարանը մերժեց միջնորդությունը: Բացակայելու արգելքը որպես խափանման միջոց մնաց անփոփոխ նաեւ մյուս մեղադրյալ Վալերի Գրիգորյանի դեպքում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ