Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորության պետնախարարը աջակցություն է հայտնել Վաշինգթոնում ձեռքբերված պայմանավորվածություններին

Օգոստոս 26,2025 17:44

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործմամբ ընձեռվող տնտեսական հնարավորությունները: Ս.Դաութին իր հերթին աջակցություն է հայտնել Վաշինգթոնում ձեռքբերված պայմանավորվածություններին և ընդգծել Հվ.Կովկասում հաստատուն խաղաղություն ունենալու կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ մատնանշելով հետագա համագործակցության ուղիները: Զրուցակիցները գոհունակությամբ նաև ընդգծել են հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ միտված ռազմավարական գործընկերությանը:

ՀՀ ԱԽ գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031