Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ նամակ է ուղարկել ԵԱՀԿ պետություններին՝ կոչ անելով չդադարեցնել Մինսկի խմբի գործունեությունը

Օգոստոս 26,2025 17:48

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

«ԵԱՀԿ երկրները սեպտեմբերի 1-ին պետք է որոշում կայացնեն Մինսկի խմբի պաշտոնական լուծարման վերաբերյալ», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Փաստորեն այս որոշումը արագացված ընթացակարգով են ուզում անցկացնել, ու եթե որևէ պետություն չառարկի, ապա այն ընդունված կհամարվի։

Օգոստոսի 25-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հարցով մտահոգ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ նամակ է ուղարկել ԵԱՀԿ մասնակցող պետություններին՝ կոչ անելով չդադարեցնել Մինսկի խմբի գործունեությունը և դրա հետ կապված գործընթացները։

Ի թիվս այլնի, նշել ենք, որ ընթացիկ գործընթացների և համաձայնագրերի շրջանակներում Արցախի հայերի հարցը դուրս է մնացել, իսկ Ադրբեջանը նպատակին հասել է ուժի գործադրման և էթնիկ զտման արդյունքում։

Եթե պետությունները համարում են, որ հարցը փակված է և կարիք չկա բանակցելու, ապա կընդունեն, որ պատերազմը և էթնիկ զտումը կոնֆլիկտ լուծելու ընդունելի մեթոդ են՝ անկախ ստանձնած պարտավորություններից և ԵԱՀԿ սկզբունքներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031