Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է. ՀՀ նախագահը` Իրաքի գյուղատնտեսության նախարարին

Օգոստոս 26,2025 18:30

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան – Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ, և շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգրկված ոլորտները ընդլայնելու նպատակով։

Կողմերը առանձնահատուկ շեշտել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի խթանումը։

Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։

Երկուստեք ընդգծվել է, որ հայկական մրգերն ու բանջարեղենը, կենդանի անասունները, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրություն ներկայացնել իրաքյան շուկայի համար։ Կարևորվել է ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների դյուրացումը՝ առևտրատնտեսական կապերի զարգացման խթանման նպատակով։

Կողմերն ընդգծել են նաև երկուստեք ներդրումային հնարավորությունների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի իրացման կարևորությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման և հարաբերությունների խորացման համար։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031