Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը. «Ժողովուրդ»

Օգոստոս 27,2025 09:00

60-ամյա պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգվում է։ Աշխատանքների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 743 մլն 34 հազար 625 դրամ, որը համարժեք է 1,6 մլն ԱՄՆ դոլարի։

Restoration and preservation works underway at the Armenian Genocide Memorial Complex in Yerevan, Armenia

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման 2025 թվականի աշխատանքների համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ- ի հետ։

Ընկերության սեփականատերերից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է` Դավիթ Սեդրակյանը։

Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Ավետիսյանը հանդիսանում է Մհեր Սեդրակյանի ընկերը։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։

Restoration and preservation works underway at the Armenian Genocide Memorial Complex in Yerevan, Armenia

Restoration and preservation works underway at the Armenian Genocide Memorial Complex in Yerevan, Armenia

Երևանի ավագանու մի քանի անդամ բարձրաձայնել և արձանագրել են, որ շինաշխատանքների ընթացքում առկա են բազում խախտումներ։ Արշակ Սարգսյանը բարձրաձայն էլ էր այդ մասին։

Իրականացվող աշխատանքները ուղիղ միացմամբ ներկայացրել է նաև ավագանու ընդդիմադիր անդամ Արմենակ Դանիելյանը՝ նշելով, որ զրուցել է տեղի շինարարներից մեկի հետ, ով էլ հայտնել էր՝ շինարարությունը տևելու է մեկ տարի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031