Հայաստանն ունի իր ուրույն տեղը, որպես դետեկտիվ ունեցող պետություն
Սեպտեմբերի 2-ից 6-ը «Գաբրիելյան եւ Փարթներս» դետեկտիվ բյուրոն մասնակցելու է Մասնավոր դետեկտիվների 100-րդ ամյակին նվիրված գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու Չիկագոյում: Մասնակցում են 86 պետություններից 500 լավագույն մասնավոր խուզարկուներ:
«Ներկայացված է լինելու նաեւ մեր բյուրոն: Մենք տանելու ենք մեր դրոշը»,- «Առավոտ»-ին ասում է «Գաբրիելյան եւ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր Հայկ Գաբրիելյանը:
«Մենք երեք տարի անդամակցում ենք ասոցիացիային, լինելու են քննարկումներ, համագործակցության շրջանակներում հուշագրերի կնքում, փորձի փոխանակում, մասնակցելու են մասնավոր խուզարկուներ, ովքեր աշխարհի թոփ տասնյակում են եւ նաեւ` մեր լավ գործըներներն են:
Կարդացեք նաև
Մենք հանդիպումներ ենք ունենալու, որպես նախկին ԽՍՀՄ երկրի ներկայացուցիչներ: Ռուսաստանը կներկայացնի ասոցիացիայի նախագահն ու մենք ենք լինելու:
Ձեր հարցին, սա ինչ կտա, Հայաստանին, ասեմ, այն Հայաստանին կտա մեծ ճանաչում:
Հայաստանն ունի իր ուրույն տեղը, որպես դետեկտիվ ունեցող պետություն:
Այս հանդիպումներում ավելի ենք խորացնում մեր ներկայությունը:
Տալու է ճանաչելիություն, հանդիպելու ենք Կալիֆոռնիայում մասնավոր խուզարկուների հիմնադիրների հետ, Լոս Անջելեսի մեր գործընկերների հետ, որոնք ազգությամբ հայ են:
Գագաթնաժողովից վերադառնալուց հետո հոկտեմբերի 6-8-ը մասնավոր խուզարկուների 16-րդ կոնֆերանսն է, նախկին ԽՍՀՄ երկրներից մասնակից երկրներն են` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Վրաստան:
Երեւանը շնչելու է դետեկտիվական տրամադրություններով:
Ճիշտ է, նոր է, մշակույթ է ձեւավորվել մասնավոր դետեկտիվ ընկերության կողմից, բայց մենք արել ենք մեծ աշխատանք՝ որպեսզի հոտեմբերին պատշաճ դիմավորենք»,-ասում է բյուրոյի հիմնադիրը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2025