Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Մինչև հայաստանյան ռեժիմը «ջայլամային քաղաքականություն» է վարում, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը

Օգոստոս 27,2025 11:11

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը, միգուցե, ուշադրության չարժանանար, եթե ադրբեջանական լրատվամիջոցները չփոխանցեին, որ համապատասխան հրամանագիր ստորագրել է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի նախագահը:

Որքան էլ Ալիևը փորձում է իր ռազմական հաջողությունների հարցում տարանջատվել Թուրքիայից` իրեն ներկայացնելով որպես տարածաշրջանային դերակատարի, հենց Թուրքիայի պաշտոնական շրջանակներն են հաստատել թուրքական բանակի և նրա հետախուզության գործուն ներկայությունը ադրբեջանական բանակի արդիականացման և Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական գործողություններում:

Մինչև հայաստանյան ռեժիմը մտածում է բանակում ծառայության ժամկետների կրճատման, ռազմական բյուջեի հնարավոր նվազեցման ուղղությամբ, իսկ եղած խնդիրների նկատմամբ «ջայլամային քաղաքականություն» է վարում, Ադրբեջանը` Թուրքիայի գործուն մասնակցությամբ, մեծացնում է իր ռազմական պոտենցիալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031