Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրից առաջ կես միավոր է զիջում առաջատարներին

Օգոստոս 27,2025 11:26

Սենթ Լուիսում շախմատի GCT Sinquefield Cup հեղինակավոր մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, հնդիկ Դոմմարաջու Գուկեշի հետ, իսկ Սամուել Սեւյանը միավորը բաժանել է լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ:

Ութերորդ տուրից հետո Արոնյանն ունի 4,5 միավոր եւ Ուեսլի Սոյի հետ միասին բաժանում է 3-րդ հորիզոնականը: Նրանք երկուսով կես միավոր են զիջում առաջատարներ Ֆաբիանո Կարուանային եւ Ռամեշբաբու Պրագգնանանդհաաին, իսկ Սեւյանը 4,0 միավորով 6-րդն է:

Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում Արոնյանը սպիտակներով խաղում է առաջատարներից Պրագգնանանդհաաի, իսկ Սեւյանը՝ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031