Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի շարունակությունն Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով․ Բայրամով

Օգոստոս 27,2025 12:15

Shamshyan.com. 44-օրյա պատերազմի շարունակությունը Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Նա բացատրել է, որ Ալիևի որոշումը, ըստ որի պետք էր դադարեցնել «Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիվ պատերազմը՝ փրկել է Ադրբեջանին շատ վտանգավոր սցենարներից։ Բայրամովը մանրամասնել է, որ կանխվել է տարածաշրջանում արտաքին միջամտությունը և հնարավոր է եղել խուսափել միջազգային ճնշումից՝ էթնիկ զտումների մեղադրանքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «մի շարք առաջատար դերակատարներ» սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վրա։

Նա խոստովանել է, որ Բաքուն պատրաստվում էր «տասնամյակի» ամենաագրեսիվ պատերազմին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031