Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմանը

Օգոստոս 27,2025 12:34

ՀՀ Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ:

«Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը։

Պաշտոնապես խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Որքանով, որ հասկանում ենք, նրանք փոփոխություն կկատարեն: Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, խաղաղության համաձայնագիրը կստորագրվի:

Սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևում է ավելի քան երեսուն տարի։

Սա բոլորովին նոր հնարավորություններ է բացում է Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի համար», – նշել է Ալիևը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031