Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխան պետք է վստահ լինի, որ պաշտպանված է առցանց միջավայրում. ԿիբեռՉատն այդ վստահության գործիքն է»

Օգոստոս 27,2025 14:11

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 27, 2025 թվական. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և CyberHUB-AM-ի կողմից պաշտոնապես գործարկվել է ԿիբեռՉատ հարթակը՝ Հայաստանի առաջին առցանց աջակցման և տեղեկատվական համակարգը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի նպատակն է ապահովել երեխաների և դեռահասների անվտանգությունն առցանց միջավայրում։ Այն գործում և ապահովում է երեք հիմնական խորհրդատվական և աջակցության բնույթի ուղղություններով. տեխնիկական, իրավական և հոգեբանական։

ԿիբեռՉատ հարթակը հասանելի է՝ chat.cyberhub.am հասցեով։ Այն ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։

Հարթակը ստեղծվել է ի պատասխան աճող սպառնալիքների, որոնք թիրախավորում են երեխաներին և դեռահասներին՝ կիբեռբուլինգի, անձնական տվյալների շանտաժի, հետապնդման, օգտահաշիվները կոտրելու և այլ միջոցներով։

ԿիբեռՉատն առաջարկում է․

  • Անանուն առցանց չատ՝ 24/7 հասանելիությամբ
  • Թեժ գիծ՝ 055 228811 հեռախոսահամարով
  • Ուղիղ կապ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram, WhatsApp հարթակներով
  • Տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն
  • Օգտակար նյութեր, ուղեցույցներ և կանխարգելիչ խորհուրդներ:

Ցանկացած երեխա պետք է վստահ լինի, որ առցանց միջավայրում նա պաշտպանված է։ ԿիբեռՉատը այդ վստահության գործիքն է։

Հարթակը մշակված և ադապտացված է ոչ միայն երեխաների և դեռահասների, այլև մեծահասակների կարիքներին համապատասխան, որոնք կարող են հանդիսանալ երեխայի ծնողները, մանկավարժը կամ օրինական խնամակալը։

Ծնողները, ուսուցիչները, հոգեբանները և բոլոր շահագրգիռ կողմերը կարող են օգտվել կայքում առկա ռեսուրսներից՝ երեխաներին աջակցելու և առցանց սպառնալիքներին ճիշտ արձագանքելու համար։

Արդեն 30 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031