Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ. առաջին կիսամյակում ավարտված վարույթներով պատճառված վնասի չափը՝ ավելի քան 5 մլրդ դրամ, որից վերականգնվել է 42 մլն 520 000-ը

Օգոստոս 27,2025 14:38

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 143 հաղորդում, որից 127-ով  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 414 քրեական վարույթ (2024-ին՝ 306), որից 167-ը փոխանցվել է 2024 թվականից:

Ավարտվել է 93 քրեական վարույթ (2024-ին՝ 58), որից 73-ը` 106 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 43 վարույթ՝ 73 անձի վերաբերյալ), այսինքն վարույթների թիվն աճել է 69.7%-ով, 1 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ և ուղարկվել դատարան (2024-ին՝ 1), 19-ը կարճվել է (2024-ին՝ 11), 88-ը հաշվառվել՝ որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 54), 39-ը՝ ուղարկվել այլ մարմին, 34-ը միացվել է, 160-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 142)։

2025 թվականի առաջին կիսամյակում ավարտված քրեական վարույթներով պատճառված վնասի չափը կազմել է 5 մլրդ 496 մլն 814 հզր ՀՀ դրամ, որից վերականգնվել է 42 մլն 520 հզր ՀՀ դրամը:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031