Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր որոշումները կայացվեցին առանց ՀՀ մասնակցության, իսկ վերջում անխռով հեծանիվ քշող վարչապետին կանչեցին՝ ափալ-թափալ փաստաթուղթ ստորագրելու. Շիրազ Խաչատրյան

Օգոստոս 27,2025 17:15

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Զավեշտ է, երբ Փաշինյանն իր վերջին հանդիպումներում հանդես է գալիս դիվանագիտության «դասախոսի» դերում, իսկ ՔՊ-ի ներկայացուցիչներն էլ, դամ պահած, իրար հերթ չտալով, շարունակ գովերգում են իրենց «փայլուն դիվանագիտությունը»՝ իրականում տարրական պատկերացում չունենալով արտաքին գործընթացների վերաբերյալ։

Ամենավառ օրինակը վաշինգտոնյան փաստաթղթի պատմությունն էր, երբ ռեգիոնում զարգացումներ էին ընթանում, իսկ Փաշինյանը հանգիստ արձակուրդում էր և ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը։ Ընդ որում՝ կարևոր որոշումները կայացվեցին առանց Հայաստանի մասնակցության, իսկ վերջում անխռով հեծանիվ քշող վարչապետին պարզապես կանչեցին՝ ափալ-թափալ փաստաթուղթ ստորագրելու։

Սա է սրանց «փայլուն աշխատանքի» ամենաբնորոշ ցուցիչը, անտեղյակ քպականները, անկախ իրենց իսկ կամքից ու ջանքերից, երբ արտաքին հանգամանքները պատահաբար «պատեհ» են դասավորվում, փորձում են մեծագույն դիվանագետների ու անհաղթահարելի ջեյմսբոնդերի կերպարանքով ներկայանալ հանրային դաշտում… սրանից զավեշտ իրավիճակ դժվար է պատկերացնել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031