Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում նվազել են մահվան ելքով վթարները. ՆԳՆ

Օգոստոս 27,2025 18:55

Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Օգոստոսի 10-ին նախարար Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է սահմանային այն պահակակետեր։

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը նախարար Սարգսյանն, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության հարցին, հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունը մարզի այն ճանապարհներին, որտեղ, ըստ վերլուծությունների, վարորդները ավելի հաճախ են վարում գերազանցելով թույլատրելի արագությունը։

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում նախարարն ընդգծել է, որ Կապանի երկու փողոցներում կգործեն արագաչափ նոր սարքեր։

Արփինե Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել որոշ հանցատեսակների դեմ առավել արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր, անձնակազմից պահանջել առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի թմրաշրջանառության հակազդմանը, հատկապես՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքերի բացահայտումներին։

Նախարար Սարգսյանն առաջնային համարելով նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը՝ պահանջել է գործընկեր կառույցների հետ համագործակցված ձեռնարկել թիրախային միջոցառումներ՝ քրեական պատասխանատվության դաշտ բերելով հանցանք կատարող անձանց։

Նույն օրը Արփինե Սարգսյանն այցելել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կապանի բաժին, Սյունիքի մարզային փրկարարական վարչություն և Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Կապանի հաշվառման-քննական բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031