Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա կանգնեց Արցախի կողքին ոչ միայն որպես բարեգործ, այլև որպես վստահելի ընկեր ու նվիրված հայորդի»

Օգոստոս 27,2025 21:44

Արցախյան առաջին պատերազմը թողեց խոր վերքեր՝ մարդկային կորուստներ, ավերված քաղաքներ ու գյուղեր, քայքայված տնտեսություն, բայց չկոտրեց արցախցու՝ հայրենի հողում ապրելու կամքը։ Պատերազմից հետո Արցախը փորձեց հնարավորինս արագ ոտքի կանգնել:

Հայության հավաքական ուժն ու նվիրումը դարձան այն հենարանը, որի շնորհիվ Արցախը վերածնվեց։

Այդ նվիրյալների շարքում առանձնանում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նա չբավարարվեց միայն խոսքով ու կարեկցանքով՝ ընտրեց գործելու ճանապարհը։ Նրա նախաձեռնած ու ֆինանսավորած բազմաթիվ ծրագրեր նոր շունչ հաղորդեցին Արցախի գյուղերին ու քաղաքներին՝ փոխելով հարյուրավոր ճակատագրեր։

Նա կանգնեց Արցախի կողքին ոչ միայն որպես բարեգործ, այլև որպես վստահելի ընկեր ու նվիրված հայորդի, որի աջակցությունը միշտ հիշվելու է անսահման երախտագիտությամբ։

Արցախի հեռուստատեսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031