Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի օրոք թշնամին պարտված էր, իսկ այսօր մենք միայն կորստի հետևանքներն ենք տեսնում». Տաթև Թադևոսյան

Օգոստոս 27,2025 22:35

ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը գրում է.

«Չեք հավատա, բայց ՔՊ-ից պատգամավոր է հայտնվել, ով մեղադրում է Սերժ Սարգսյանին մի բանում, որը հավերժ ու անջնջելիորեն դաջվել է իրենց ճակատին։

Տիկի՛ն, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը երբեք կապիտուլացված չէր։ Նա գլուխը չէր կախում թշնամու առաջ, լուռ չէր, և ինչպես Ալիևն էր ասում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Եթե Սարգսյանը երբևէ, որևէ պարագայում լռած լիներ կամ կուլ գնացած լիներ Ալիևին, ապա նույն Ալիևը 2020թ-ի պատերազմից հետո չէր ասի, որ իր բանակը հաղթել է ոչ թե Նիկոլին, այլ նախկին իշխանության ղեկավարին։ Այս պարզ փաստը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը միշտ առաջնորդվել է ազգային արժանապատվությամբ, ուժեղ դիրքերից և, ոչ թե վախով ու պարտվածի հոգեբանությամբ։

Ի հակադրություն Սերժ Սարգսյանին, վերջին 7 տարիներին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ն լուռ և համեստորեն կատարել է Ալիևի բոլոր հրամանները՝ անցնելով մեր արժեքների, հավատքի և պատմության վրայով։ Առանց իրական պետական դիրքորոշում ցույց տալու, անիքնասիրությամբ ստրուկը դարձաք Ալիևի ու ձեռք ձեռքի տված բզկտեցիք մեր երկիրը։

Ժամանակը փաստ է՝ Սերժ Սարգսյանի օրոք թշնամին պարտված էր, իսկ այսօր մենք միայն կորստի հետևանքներն ենք տեսնում։

Իրականությունը մեկն է. Հայաստանի արժանապատվությունը և պաշտպանությունը բարձրագույն առաջնահերթություն էր Սերժ Սարգսյանի ժամանակ։

Տիկի՛ն, միայն ու միայն Ձեզ հատուկ արատներով, մի պիտակավորեք ուրիշներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031