Այսօր՝ օգոստոսի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է անհայտ անձը կամ անձինք փորձել են գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում են ուղարկել ըստ մամուլում շրջանառվող լուրերի նշված գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է և հակատանկային արկը չի պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն են բերել գործարան աշխատակիցները տեսակավորել են այն և այդ ժամանակ նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված պարկ և քանի որ չի երևացել, թե պարկի ներսում ինչ կա աշխատակիցները պարկը հեռացրել, ապա բացել են, որտեղ հայտնաբերել են ցինկից խողովակ, որի մեջ նկատել են հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ այն կպայթեր կամ եթե չպայթեր այն այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արարատի քրեական և համայնքային ոստիկանները արդեն մի քանի ժամ աշխատանքներ են իրականացնում պարզելու համար թե ով և ինչ մակնիշի բեռնատարով է այն բերվել գործարան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։