Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման հարցերը

Օգոստոս 28,2025 18:45

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման շուրջ։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱՏՁՄ-ի, ՏՀՏ Գործատուների միության, Ինժեներական ասոցիացիայի։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Իր խոսքում նա անդրադարձ է կատարել ներմուծման և արտահանման ընթացիկ իրավիճակին՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է բացահայտել առկա խնդիրները և քննարկման միջոցով գտնել դրանց պարզեցման հնարավոր ուղիները:

«Չնայած պարբերաբար աշխատանքներ են տարվում այս գործընթացների հնարավոր դյուրացման ուղղությամբ, այնուամենայնիվ անհրաժեշտ է շարունակել պետական հատվածի և մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը՝ բացահայտելու առկա խնդիրները և մշակելու համատեղ ընդունելի լուծումներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը։

Քննարկման ընթացքում տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները թեմայի շուրջ ներկայացրին իրենց դիտարկումները և առաջարկները, իսկ պետական կառույցների ներկայացուցիչները խոսեցին հնարավոր լուծումների և դրանց իրականացման գործընթացների մասին։

Հատուկ ուշադրություն դարձվեց ոչ երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերի պարզեցմանը, ներկայացվեցին ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ լուծումների տարբերակներ։ Ամփոփելով քննարկումը՝ կողմերը կարևորեցին նման հանդիպումների փոխադարձ արդյունավետությունը և պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ քննարկումները նույն ձևաչափով շարունակելու ուղղությամբ:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031