Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու մինչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան

Օգոստոս 28,2025 21:30

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ինչ-որ բաներ էր խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին և առաջիկա ընտրություններում իր երազանքը ներկայացրել:

Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին:

«Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու մինչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և հավելեց. «Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մեր ժողովուրդը կօգտվի սրանց ստախոս քաղաքական լեզուները վերջնականապես կտրելու և մոտակա աղբանոցը նետելու հնարավորությունից: Եվ կարծում եմ, որ դա տեղի կունենա քաղաքական և քաղաքակիրթ եղանակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031