Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ԱԺ ներկայացված «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Օգոստոս 28,2025 22:02

Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատի (AmCham)  Թվային փոխակերպման կոմիտեի ընդլայնված նիստին, որը նախագահում էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհանեսյանը։

Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը և ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև AmCham-ի Հայաստանի անդամները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերը հավանության են արժանացել Կառավարության կողմից և ներկայացվել ԱԺ քննարկմանը:

Իր խոսքում նախարարը կարևորել է, թե´ պետական, թե´ մասնավոր ոլորտներում կիբեռանվտանգ միջավայր ունենալու անհրաժեշտությունը և ջանքերի մեկտեղումը` այդ նպատակին հասնելու համար:

Այնուհետև քննարկվել է օրենքների նախագծերի  վերջին տարբերակների վերաբերյալ AmCham-ի կողմից ներկայացված մեկնաբանություններն ու առաջարկները։

Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին ամփոփել բոլոր ընդունելի առաջարկները և հնարավորության դեպքում ներառել դրանք օրենքների նախագծերում՝ ԱԺ քննարկումների ընթացքում։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031