Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 29,2025 12:55

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բռնապետը, որը իր իշխանության ողջ շրջանը նշանավորեց արյամբ և հողի հանձնմամբ, երեկ խոսում էր նրա մասին, իր ընդդիմախոսները տխրում են, երբ սահմանին զինվոր չի զոհվում:

Արյան ծարավ իշխանությունը, ով երկրի ներսում իր հարցերը բռնությամբ ու կալանավորմամբ է լուծում, իսկ իր արտաքին քաղաքականության և պետական անվտանգության տապալման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել, իր ռեժիմի բարոյական անկումը փորձում է այլոց վերագրել:

Այդ դուք եք «հանուն ոչնչի» մարդկային ճակատագրերին քար դրել, այդ դուք եք հայրենիքի համար պայքար մղողներին հերոսից սովորական աշխատակցի վերածել, ի վերջո՝ դուք եք գիտակցված մի ամբողջ սերունդ զրկել կյանքից ու հայրենիքում ապրելուց, որպեսզի ձեր ազգակործան ծրագրերը կյանքի կոչեք:

Հոգով, մարմնով, էությամբ կապիտուլյանտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031