Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը և նրան ենթարկել քրեական պատասխանատվության»․ Հայկ Դեմոյան

Օգոստոս 29,2025 23:10

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Ծիծեռնակաբերդ կատարած այսօրվա շրջայցի արդյունքները ամփոփում ենք հետևյալ տխուր եզրահանգումներով.

Ա. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում շինարարական-վերանորոգման աշխատանքների անվան տակ հուշարձանին հասցվել է զգալի վնաս, կատարվել է պետական միջոցների օգտագործման անտրամաբանական ու քննություն չբռնող հաշվարկ, որի հիմքում լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան:

Բ. ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերել աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության կողմից հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցի տարածքում համապատասխան որակի աշխատանքներ տանելու և որակյալ բանվորական ուժ օգտագործելու համար: Շինարարության մեջ ներգրավված օտարազգի աշխատանքային միգրանտների ներգրավմամբ իրականացված քանդման ու ապամոնտաժման աշխատանքների արդյունքում հուշահամալիրի մույթերից 3-ը, տարածքի սալահատակը, դեպի հավերժական կրակը տանող աստիճաններն անվերականգնելի վնաս է հասցվել:

Գ. 1966-67 թվականներին մույթերի վրա տեղադրված երեսպատման բազալտե քարերը վերածվել են խճազանգվածի, իսկ տարածք բերված նոր շինաքարերի վրա արդեն տեսանելի են մեխանիկական ներգործման ու վնասվածքի հետքեր, որոնք անհնար են դարձնում դրանց օգտագործումը:

Դ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հանդեպ ԿԳՄՍ նախարարությունը և անձամբ նախարար Ժաննա Անդրեասյանը ցուցաբերել են արհամարհական վերաբերմունք ու հանցավոր անփութություն, հետամուտ չլինելով տարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն: Փոխարենը, իրականացված ոճրագործության հետևանքների հետ ծանոթանալով, նախարար Ժ. Անդրեասյանը հայտարարում է մասնագիտական նոր հանձնախմբի ստեղծման նպատակահարմարության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր գործելաոճի և համայն հայության համար սրբավայր հանդիսացող Հուշահամալիրի հանդեպ կրավորական ու նսեմացուցիչ վերաբերմունքի արտահայտություն:

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցված վնասը, ինչպես նաև հանցավոր անփութության ու դիտավորության արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծելու նախարարի բացահայտ կեցվածքը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Հետաքննել նախարար Ժաննա Անդրեասյանի գործունեության այս և մյուս կոռուպցիոն ու հանցավոր դրվագները և ՀՀ օրենսդրության համաձայն ենթարկել քրեական պատասխանատվության:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031