Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից

Օգոստոս 30,2025 13:16

Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։

Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։

Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո առ այսօր անհայտ է 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի բռնազավթման և հետագա բռնի տեղահանության ընթացքում 42 անձ շարունակում է համարվել անհետ կորած։

Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում բռնի անհետացումների և այդ ողբերգության հետ կապված մշակութային վկայությունների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը և ոչնչացումը ոչ միայն հանցագործություն է Արցախի ժողովրդի հիշողության դեմ, այլև՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Այսօր ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունները չեն կատարել իրենց առաքելությունը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին և պահպանելու մշակութային ժառանգությունը։ Նրանց անգործությունը նպաստում է անպատժելիությանը։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սեփական հողին միակ արդյունավետ մեխանիզմն է մշակութային ժառանգության պաշտպանության, անհետ կորածների հիշատակի վերականգնման և մեր ինքնության պահպանման համար։

Հարգում ենք յուրաքանչյուր անհետ կորածի հիշատակը և հաստատում․ մեր պայքարը ճշմարտության և վերադարձի համար շարունակվելու է։

Նկարում՝ Ստեփանակերտի անհետ կորածների թանգարանը (ոչնչացվել է օկուպացիոն վարչակազմի կողմից)։

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031