Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից

Օգոստոս 30,2025 14:22

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։

Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։

Քաղաքացիները հնարավորություն կունենան՝

1․ խնայել ժամանակը՝ գործարքը կնքելով րոպեների ընթացքում,
2․ խուսափել ժամեր ձգվող հերթերից,
3․ նվազեցնել ֆինանսական ծախսերը,
4․ ամբողջությամբ բացառել թղթաբանությունը:

Առցանց տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու կամ վաճառելու համար՝

  • գործարքը պետք է սկսի վաճառողը,
  • վաճառվող տրանսպորտային միջոցը կարող է ունենալ միայն հերթական կամ ցանկալի պետհամարանիշ,
  • գնորդը պետք է ունենա վարորդական իրավունքի վկայական՝ գործարքն իրականացնելու համար,
  • և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է անցնեն խիստ նույնականացում («ԵսԵմ» համակարգի միջոցով)՝ անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Գործարքի առանձնահատկությունները՝

  • Այս փուլում գործընթացը նախատեսված է միայն երկու այնպիսի անհատների միջև գործարք կնքելու համար, ովքեր ունեն վարորդական իրավունքի վկայական,
  • տրանսպորտային միջոցի համարանիշը չի փոփոխվում, հետևաբար վաճառողը տրանսպորտային միջոցը պարզապես հանձնում է գնորդին,
  • գործարքի վճարման պահին ինքնաշխատ կերպով կհաշվարկվեն և կներկայացվեն անհրաժեշտ հարկերն ու տուրքերը:

    Ուշադրություն. սեպտեմբերի 1-ից կներդրվեն նաև վարորդական իրավունքի վկայականի ու հաշվառման վկայագրի թվային տարբերակները։ Թվային փաստաթղթերը կարտացոլվեն Roadpolice.am կայքում՝ օգտատիրոջ անձնական էջում, և վերջինիս համար լրացուցիչ դիմումների կամ վճարների կարիք չի լինի։

Ծառայությունը հասանելի է Roadpolice.am կայքում կամ Ծառայությունների ազգային հարթակում (hartak.am):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031